«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Դեն նետեք այդ բեռները

Դեն նետեք այդ բեռները
04.09.2024 | 00:16

Աստծո կանչը

Սեպտեմբերի 4

Աստված է հոգում մեր կարիքները:

Ձեր ամեն մի կարիքի դեպքում Ինձ նայեք. ամեն ինչի մեջ ապավինեք Ինձ: Մի կողմ թողեք այդ բեռները, որպեսզի կարողանաք ազատագրված ու թեթևացած շարունակել ճանապարհը. ու նաև ուրախ երգեր երգել: Երբ բեռնավորված եք ձեր այդ բեռներով, ապա շուտով կտապալվեք:

Թողեք այդ բեռները Իմ ոտքերի մոտ. վստահ եղեք, որ Ես անպայման տեր կկանգնեմ նրանց ու ամեն մեկի համար առանձին խնամք կտանեմ:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ